ԱՄՆ-ն խաբել է ԽՍՀՄ-ին՝ Lockheed SR-71 Blackbird ինքնաթիռների կառուցման համար տիտան ստանալու նպատակով, հայտնում է National Interest ամերիկյան ամսագիրը:
Ըստ թերթի՝ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը շինծու կորպորացիաներին և երրորդ աշխարհի երկրներին որպես միջնորդ է օգտագործել է՝ Խորհրդային Միությունից հետախուզական ինքնաթիռների արտադրության համար տիտան ձեռք բերելու նպատակով: Վաշինգտոնը դիմել է այդ մեթոդին, քանի որ ԱՄՆ-ն ինքը չուներ տիտանի հանքաքարի բավարար պաշարներ:
«Եթե Խորհրդային Միությունն իմանար, որ իր արտահանումն օգտագործվում է ամերիկյան ինքնաթիռներ ստեղծելու համար, հաստատ տիտան չէր վաճառի»,- ասվում է զեկույցում:
Lockheed SR-71 Blackbird-ը ամերիկյան ռազմավարական գերձայնային հետախուզական ինքնաթիռ էր, որը գործում էր 1966-1998 թթ.: