ԱԺ նիստը չմեկնարկեց. քվորում չկա
copy image url

ԱԺ նիստը չմեկնարկեց. քվորում չկա

Ներքին 3 տարի առաջ - 10:34 15-06-2021

ՀՀ ազգային ժողովի հերթական նիստը սկսելու համար քվորում չապահովվեց. գրանցվել էր 12 պատգամավոր:

Նիստը նախագահող Լենա Նազարյանը հայտնեց, որ քվորում չկա, ինչը ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն նշանակում է, որ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ:

Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը հիմնականում նախընտրական քարոզարշավ են իրականացնում: