Կառավարությունն այժմ կարծես պարտավորություն է ստանձնել 2022թ. նվազեցնել շրջանառության հարկի շեմը. Ալեքսանդր Խաչատուրյան
copy image url

Կառավարությունն այժմ կարծես պարտավորություն է ստանձնել 2022թ. նվազեցնել շրջանառության հարկի շեմը. Ալեքսանդր Խաչատուրյան

Ներքին 3 տարի առաջ - 00:31 15-06-2021

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ալեքսանդր Խաչատուրյանը, այսօր Առաջին ալիքի «Հանրային քննարկում» հաղորդաշարի ժամանակ ներկայացնելով իրենց տնտեսական ծրագիրը, ասաց, որ իշխանության գալու դեպքում շրջանառության հարկին փորձելու են կամ ձեռք չտալ, կամ չբարձրացնել դրա շեմը։

«Կառավարությունն այժմ կարծես պարտավորություն է ստանձնել 2022 թվականից նվազեցնել շրջանառության հարկի շեմը և դեռ մի երկու բան էլ խստացնել»,- ասաց Ալեքսանդր Խաչատուրյանը` հավելելով, որ երբ տնտեսությունն աճում է, և հավասար պայմաններ են, դա գուցե լավ է, բայց հիմա այդ որոշումը հարցեր է առաջացնում։