ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը, ցույց տալով իր ենթադրյալ բարի նպատակները, որոգայթ է պատրաստել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար, գրում է լրագրող Թիմ Քիրբին ամերիկյան Strategic Culture հրատարակության էջերում: Հետևաբար, Ռուսաստանի ղեկավարը պետք է աչալուրջ լինի: «Պարո՛ն Պուտին, սա ծուղակ է: Դա նույն հին ծուղակն է»,- նշում է ամերիկացին:
Այժմ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները տարբերվում են սառը պատերազմի հարաբերություններից՝ ավելի մեծ ինտենսիվությամբ: Ռուսաստանը պետք է կասկածի տակ առնի ԱՄՆ-ի «խաղաղության» նախաձեռնությունները:
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նպատակները հակադրվում են միմյանց. Ռուսաստանը փորձում է անընդհատ փոփոխվող աշխարհում դառնալ գերտերություններից մեկը, մինչդեռ ԱՄՆ-ն ցանկանում է պահպանել իր իշխանության մենաշնորհը:
ԱՄՆ-ն ընդառաջ չի գնա Ռուսաստանին: Կան հարցեր, որոնց շուրջ նրանք չեն կարող համաձայնվել, օրինակ՝ Ղրիմը որպես ռուսական ճանաչելու հարցում: Ամերիկացիները վախենում են, որ վտանգավոր նախադեպ կստեղծեն, իսկ Ռուսաստանը դրանից լիովին կօգտվի: Հնարավոր չի լինի մեղմել ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» հետ կապված սկանդալի հետևանքները: Պատժամիջոցները չեղարկելու շուրջ նույնպես համաձայնություն չի չի լինի. ամերիկացիները չեն ցանկանում նահանջել, իսկ Ռուսաստանն օգտվում է առաջացող մեկուսացումից: