Երկուշաբթի՝ հունիսի 14-ին, ուժի մեջ են մտել ԱՄՆ պատժամիջոցները, որոնք արգելում են ամերիկյան ֆինանսական հաստատություններին նախնական տեղաբաշխման ժամանակ գնել Ռուսաստանի պետական պարտատոմսեր:
Ըստ ապրիլին Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից հայտարարված սահմանափակումների՝ ամերիկյան բանկերին և այլ ֆինանսական հաստատություններին արգելվում է 2021 թ. հունիսի 14-ից հետո Ռուսաստանի Բանկի, Ազգային բարեկեցության հիմնադրամի կամ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության կողմից թողարկված առաջնային շուկայական պարտատոմսեր գնելը, ինչպես նաև նշված կազմակերպությունները վարկավորելը: