ԱՀԿ ղեկավարը մեկնաբանել է կորոնավիրուսի «լաբորատոր» ծագման մասին վարկածը
copy image url

ԱՀԿ ղեկավարը մեկնաբանել է կորոնավիրուսի «լաբորատոր» ծագման մասին վարկածը

Արտաքին 3 տարի առաջ - 13:43 13-06-2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Տեդրոս Ադանոմ Հեբրեյզուսը մեկնաբանել է կորոնավիրուսի արհեստական, լաբորատոր ծագման մասին լուրերը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

«Կարծում եմ ՝ այս մարդիկ պետք է պարզեն, թե որտեղից է առաջացել այս վիրուսը: Դա անհրաժեշտ է, որպեսզի ապագայում մենք կարողանանք կանխել համաճարակի կրկնությունը», - ասել է Հեբրեյզուսը G7-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովին:

ԱՀԿ ղեկավարը նշել է, որ Չինաստանը ի վիճակի չէ բավարար տվյալներ տրամադրել SARS-CoV-2 ծագման մասին, և այդ տեղեկությունները «թափանցիկ և համագործակցային» չեն:

«Տվյալների փոխանակման հետ կապված դժվարություններ են առաջացել։ ․․․․Մենք հույս ունենք, որ հաջորդ փուլում համագործակցությունն ավելի արդյունավետ կլինի»,- ասել է պաշտոնյան։

Ավելի վաղ ԱՀԿ-ն կանխատեսել էր Եվրոպայում կորոնավիրուսի վտանգավոր շտամի տարածումը:

Բացի այդ, ԱՀԿ եվրոպական գրասենյակի ղեկավարը նշել է, որ Եվրոպայում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մակարդակը դեռ անբավարար է՝ տարածաշրջանում կորոնավիրուսային վարակի հնարավոր բռնկումը կանխելու համար:

Ամենից շատ դիտված