Կանդելակին նախատել է Ադրբեջանին ողջամտության անտեսման համար
copy image url

Կանդելակին նախատել է Ադրբեջանին ողջամտության անտեսման համար

Արտաքին 3 տարի առաջ - 13:24 12-06-2021

Match TV-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին մեկնաբանել է Ադրբեջանից մեկնաբան Միխայիլ Մոսակովսկուն վտարելն ու Եվրոպայի 2020 թ. առաջնության Շվեյցարիայի և Ուելսի ազգային հավաքականների խաղին մասնակցությունն արգելելը:

Նրա կարծիքով, Բաքուն կարող էր լրագրողին մուտքի թույլտվություն տալ՝ այդպիսով սպորտի ոլորտը դուրս բերելով միջազգային թշնամությունից:

«Միխայիլ Մոսակովսկին հայտնվել է մի հակամարտության էպիկենտրոնում, որի հետ ոչ մի կապ չունի: Ցավալի է, որ քաղաքական հավակնությունները հաղթում են ողջամտությանը: Սկզբունքորեն սա արդեն քչերին է զարմացնում, բայց դեռ վրդովեցնում է»,- գրել է Կանդելակին Telegram-ի իր ալիքում՝ միաժամանակ նշելով, որ ադրբեջանցիների մեծ մասը ջերմ և հյուրընկալ է: