Մեզ այսօր ասում են, որ ուզում ենք վարկաբեկել Հայ առաքելական եկեղեցու ավանդական արժեքները, ո՛չ, այդ արժեքները վարկաբերում են կոռումպացված հոգևորականները: Այսօր Գեղարքունիքի մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Ցավոք սրտի շատ նեղ շրջանակի՝ ղեկավար կազմի հոգևոր էլիտայի մի շարք ներկայացուցիչները վերջին տարիների ընթացքում ամեն ինչ արել են կառավարությանը սեփական կամքը պարտադրելու, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ձախողելու համար»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը: