Հունաստանը թույլատրել է «Սպուտնիկ Վ»-ով պատվաստված զբոսաշրջիկների մուտքը երկիր
copy image url

Հունաստանը թույլատրել է «Սպուտնիկ Վ»-ով պատվաստված զբոսաշրջիկների մուտքը երկիր

Արտաքին 3 տարի առաջ - 10:30 12-06-2021

Հունաստանում Պատվաստումների ազգային կոմիտեն հաստատել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ Վ» պատվաստանյութով պատվաստված զբոսաշրջիկների մուտքը երկիր: Այս մասին հայտարարել է Համաճարակաբանների հանձնաժողովի անդամ, Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարանի պրոֆեսոր Վան Պապաևանգելուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ Պապաևանգելուի՝ Հունաստան մուտք գործելիս վեց տարեկանից բարձր զբոսաշրջիկները պետք է ներկայացնեն բացասական ՊՇՌ թեստ, որը կատարվել է ժամանումից 72 ժամ առաջ, պատվաստման կամ վերջերս ունեցած կորոնավիրուսային վարակի վկայագիր:

Բացի «Սպուտնիկ Վ»-ից՝ հանձնաժողովը հաստատել է նաև Novavax, Sinovac/BioNTech, Sputnik V, Sinopharm և Cansino Biologics պատվաստանյութերը, որոնցով պետք է պատվաստվել Հունաստան մուտք գործելու համար: