G7 առաջնորդները միմյանց ողջունել են արմունկներով
copy image url

G7 առաջնորդները միմյանց ողջունել են արմունկներով

Արտաքին 3 տարի առաջ - 23:25 11-06-2021

G7 «Մեծ յոթնյակի» առաջնորդները հավաքվել էին գագաթնաժողովի՝ Անգլիայի Քորնուոլ կոմսությունում գտնվող Կարբիս-Բեյ քաղաքում: Այսօր, ավանդական «ընտանեկան լուսանկարն» անելիս, բոլորը զվարճացել են։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գործընկերներին կանչել է լողալու, իսկ նրա կինը՝ Ջիլը, ասել է, որ այնպիսի զգացողություն ունի, կարծես ինչ որ մեկի հարսանիքին է եկել ուրախանալու։

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջին անգամ ներկայացել է իր երիտասարդ կնոջ՝ Քերիի հետ։ Նա բոլորին առաջարկել է ողջունել միմյանց արմունկներով:

Իսկ հանրությունն այդ ընթացքում քննարկում էր Քերի Ջոնսոնի հերթական զգեստը․ նա վառ գույները է ընտրում, բայց նրա զգեստները երբեք շատ թանկարժեք չեն լինում։ Քերիի վերջին զգեստներից մեկը գնահատվել էր 300 ֆունտ ստերլինգ:

Ֆոտոշարք