Եվրահանձնաժողովը (ԵՀ) հաստատել է Համայնքի մշտական ներկայացուցիչների կոմիտեի որոշումը`չեղարկելու ԵՄ ներսում ճանապարհորդությունների կարանտինային սահմանափակումները համայնքի այն քաղաքացիների համար, որոնք ուղևորությունից առնվազն երկու շաբաթ առաջ ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական դեղաչափը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԵՀ ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը:
«Մենք Եվրամիության խորհրդում սպասում ենք այս որոշման արագ հաստատմանը հաջորդ շաբաթ (որից հետո այն պետք է ուժի մեջ մտնի)», - հայտարարել է Վիգանդը: