ԱԻՆ-ՊՆ սպասվող նոր համագործակցություն. ՃԿՊԱ ուսանողները հնարավոր է համալրեն բանակի սպայակազմը
copy image url

ԱԻՆ-ՊՆ սպասվող նոր համագործակցություն. ՃԿՊԱ ուսանողները հնարավոր է համալրեն բանակի սպայակազմը

Ներքին 3 տարի առաջ - 19:37 11-06-2021

Արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարների պաշտոնակատարներ Անդրանիկ Փիլոյանը և Վաղարշակ Հարությունյանը հունիսի 11-ին հյուրընկալվել են ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում:

Առաջիկայում բուհի ուսանողները հնարավորություն կստանան սպայական կոչումով աշխատել պաշտպանական գերատեսչությունում:

Երկու կառույցների ղեկավարները շրջել են լսարաններով, այցելել ակադեմիայի գրադարան, նաև հանդիպել ավարտական կուսի ուսանողների հետ, պատասխանել նրանց հարցերին:

Նախարարների պաշտոնակատարների մասնակցությամբ ՃԿՊԱ-ում անցկացվել է խորհրդակցություն՝ հետագա անելիքները քննարկելու նպատակով:

Ամենից շատ դիտված