Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եղել է անկլավների հարց, բայց մենք այդ կետն ընդհանրապես հանել ենք. Փաշինյան
copy image url

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եղել է անկլավների հարց, բայց մենք այդ կետն ընդհանրապես հանել ենք. Փաշինյան

Ներքին 3 տարի առաջ - 17:37 11-06-2021

Տավուշի Բերդ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն անդրադարձել է անկլավների հարցին. «Նոյեմբերի 9-ի իրադարձությունների ժամանակ, երբ պետք է ստորագրվեր հայտարարությունը, իրոք թեմա է եղել՝ կապված, այսպես կոչված, անկլավների հետ: Այսօր շատ է խոսվում այն մասին, թե ես ստորագրել եմ այդ տարբերակը, և ինչ-որ մարդիկ կանխել են այդ տարբերակը: Ճշմարտությունը ճիշտ հակառակն է. կային մարդիկ, ովքեր ասում էին, թե այդ տարբերակով այդ թուղթը պետք է ստորագրել: Բայց մենք շատ հստակ դիրքորոշում ենք արտահայտել, և այդ կետն ընդհանրապես հանվել է»:

Ամենից շատ դիտված