Հնդկաստանում մուկորմիկոզով («սև բորբոս») հիվանդացածների թիվը հասել է 31 216-ի, սնկային հիվանդությունից մահացել է 2 109 մարդ: Այս մասին հաղորդում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին:
Մայիսի 26-ին գրանցվել է մուկորմիկոզով հիվանդացության 11 717 դեպք:
Ինչպես հաղորդել են հեռուստաալիքի զրուցակիցները, հիվանդների թվի աճը կապված է նաև հակասնկային դեղամիջոցների սուր անբավարարության հետ:
Ամենից շատ հիվանդները Մահարաշտրա նահանգում են (7 057 վարակման դեպք և 609 մահվան դեպք) և Գուջարաթ նահանգում (5418, 323):