Չեխիան բելառուսական ընդդիմությանն առաջարկել է գրասենյակ բացել Պրահայում
copy image url

Չեխիան բելառուսական ընդդիմությանն առաջարկել է գրասենյակ բացել Պրահայում

Արտաքին 3 տարի առաջ - 22:16 10-06-2021

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ հանդիպմանը Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը նրան առաջարկել է Պրահայում բացել բելառուսական ընդդիմության գրասենյակ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Դա ընկերական հանդիպում էր: Ես նրան առաջարկեցի, որ բելառուսական ընդդիմությունը գրասենյակ բացի Պրահայում: Լավ կլիներ»,- ասել է Զեմանը:

Տիխանովսկայան հունիսի 6-10-ը գտնվել է Չեխիայում։

Ավելի վաղ Վերին պալատի խոսնակ Միլոշ Վիստրչիլն ասել էր, որ Չեխիայի Սենատը Տիխանովսկայային ընդունել է որպես պետության ղեկավարի:

Անցյալ տարվա օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ, որոնցում, ըստ ԿԸՀ պաշտոնական տվյալների, հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավաքելով 80,10% ձայն: Երկրորդ տեղը 10.12% -ով զբաղեցրել է Սվետլանա Տիխանովսկայան, որը չի ճանաչել քվեարկության արդյունքները: Քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո հանրապետությունում սկսվել են բողոքի զանգվածային ցույցեր:

Ամենից շատ դիտված