Հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը կրակ է բացել․ ՊՆ
copy image url

Հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը կրակ է բացել․ ՊՆ

Ներքին 3 տարի առաջ - 20:05 10-06-2021

Հունիսի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։

Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ստիպելով դադարեցնել աշխատանքներն, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների։ Հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ չկան։

Ամենից շատ դիտված