ՈՒԵՖԱ-ն կասեցրել է Ռեալի, Բարսելոնայի ու Յուվենտուսի դեմ կարգապահական գործը
copy image url

ՈՒԵՖԱ-ն կասեցրել է Ռեալի, Բարսելոնայի ու Յուվենտուսի դեմ կարգապահական գործը

Սպորտ 3 տարի առաջ - 11:36 10-06-2021

ՈՒԵՖԱ-ն հաղորդել է Բարսելոնայի, Յուվենտուսի ու Ռեալի դեմ կարգապահական գործը կասեցնելու մասին, որը կապված էր Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման հետ։

«Այսպես կոչված Սուպերլիգայի հետ կապված՝ Բարսելոնայի, Յուվենտուսի ու Ռեալի դեմ կարգապահական գործ բացելուց հետո, ՈՒԵՖԱ-ի վերաքննիչ մարմինը որոշել է կասեցնել գործը մինչև հետագա ծանուցում»,- հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն Շվեյցարիայի արդարադատության նախարարությունից պաշտոնական ծանուցագիր են ստացել այն մասին, որ չեն կարող պատժամիջոցներ կիրառել այն ակումբների նկատմամբ, որոնք չեն լքել Եվրոպայի Սուպերլիգան:

Ամենից շատ դիտված