«Ազատ Հայրենիք» դաշինքը հունիսի 8-ին քարոզարշավ է անցկացրել Իջևան, Դիլիջան և Սևան քաղաքներում։
Ինչպես տեղեկացնում են «Ազատ Հայրենիք» դաշինքի մամուլի ծառայությունից՝ հանդիպումներն անցել են ջերմ և գործնական մթնոլորտում, և քաղաքացիները դաշինքի առաջնորդներին հարցեր են ուղղել Հայաստանի անվտանգության համակարգի վերականգնման, ընտրական գործընթացների և այլ հուզող խնդիրների վերաբերյալ։