Սեփական հայրենիքի հետ այսպես չեն վարվում․ Արման Բաբաջանյան
copy image url

Սեփական հայրենիքի հետ այսպես չեն վարվում․ Արման Բաբաջանյան

Ներքին 3 տարի առաջ - 12:32 08-06-2021

Աշտարակում «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» քարոզարշավի ժամանակ Արման Բաբաջանյանն ասել է, որ մեր երկիրը չունի ո՛չ բանակ, ո՛չ արդարադատություն։

«Երկրի իրավական քաղաքականությունն ամբողջությամբ ձախողված է։ Անվտանգության համակարգն ամբողջությամբ ջախջախված է»,-ասաց նա։

Ա․ Բաբաջայանը նշեց, որ հասարակության մեջ ձևավորել են այն կեղծ համոզումը, որ երկիրն ապահով է, ինչի հետևանքով այդ ուղղությամբ ջանքեր չեն գործադվել։

«Հերիք չէ ձախողել են իրենց գործը, հիմա էլ ճգնաժամն են խորացնում։ Եվ մեզ համար սա կրկնակի պարտավորություն է, որ ձեր մասնակցությամբ և ձեր քվեներով սրանց ուղղակի ապտակելու, ասելու, որ մեր երկրի հետ այսպես չեն վարվում, սեփական հայրենիքի հետ այսպես չեն վարվում»,- ասաց նա։