Մեսսին Անդորրայում հյուրանոց է գնել
copy image url

Մեսսին Անդորրայում հյուրանոց է գնել

Սպորտ 3 տարի առաջ - 16:03 07-06-2021

Կատալոնական Բարսելոնայի առաջատար Լիոնել Մեսսին շարունակում է ընդլայնել իր հյուրանոցային «կայսրությունը»:

Mundo Deportivo-ն հայտնում է, որ հարձակվողը գնել է Անդորրայում գտնվող Casa Canut անունով փոքրիկ հյուրանոց: Այն գտնվում է Լես Էսկալդեսում, ունի 31 սենյակ և հինգաստղանի հյուրանոց է:

Չնայած փետրվարին գույքի գնմանը, հյուրանոցը դեռ չի բացվել, քանի որ վերանորոգման փուլում է: Վերանորոգումն ավարտելուց հետո հյուրանոցը կստանա նոր անուն՝ MIM Andorra:

Հիշեցնենք, որ Մեսսին հյուրանոցներ ունի Սիտժեսեում և Կատալոնիայում, ինչպես նաև Մալյորկայում և Իբիցայում: Բոլորն էլ գտնվում են MIM ապրանքանիշի ներքո և նախատեսված են բացառապես հարուստ զանգվածի համար: