Փրկարարները ձորից դուրս են բերել տղամարդու դի․ ԱԻՆ
copy image url

Փրկարարները ձորից դուրս են բերել տղամարդու դի․ ԱԻՆ

Ներքին 3 տարի առաջ - 19:30 03-06-2021

Հունիսի 3-ին՝ ժամը 13:10-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արթիկ քաղաքի և Հառիճ գյուղի միջնամասում գտնվող ձորակում տղամարդու դի է հայտնաբերվել․ դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ձորից (մոտ 100 մ) դուրս են բերել Ա․ Ի․-ի (ծնված 1974 թ․) դին:

Ամենից շատ դիտված