ԱՄՆ-ն 7 միլիոն դոլար կվճարի «Ալ-Քաիդայի» առաջնորդի մասին տեղեկատվության համար
copy image url

ԱՄՆ-ն 7 միլիոն դոլար կվճարի «Ալ-Քաիդայի» առաջնորդի մասին տեղեկատվության համար

Արտաքին 3 տարի առաջ - 23:58 02-06-2021

ԱՄՆ-ը 7 միլիոն դոլար պարգև է խոստացել Ալ-Քաիդայի առաջնորդ Աբու Ուբայդ Յուսուֆ ալ-Անաբիի մասին տեղեկատվության համար: Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պետդեպարտամենտի հայտարարությանը:

2015 թվականից Ալ-Անաբին գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում: 2016-ին ՄԱԿ-ը նրա նկատմամբ սահմանափակումներ է մտցրել: Պետդեպարտամենտը պարզաբանել է, որ Իսլամական Մահրեբում գտնվող «Ալ-Քաիդա»-ն մի շարք ահաբեկչություններ է իրականացրել, այդ թվում՝ ամերիկացիների առևանգում և սպանություն:

1984 թ.-ին մեկնարկած «Պարգևներ հանուն արդարության» ծրագրի շրջանակներում Վաշինգտոնը արդեն վճարել է շուրջ 200 միլիոն դոլար ավելի քան 200 մարդու վերաբերյալ տեղեկատվության համար:

Հունիսի 3-ին Մալիում սպանվել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հյուսիսաֆրիկյան թևի առաջնորդը: