Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կալիֆոռնիայի մայրուղում
copy image url

Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կալիֆոռնիայի մայրուղում

Արտաքին 3 տարի առաջ - 21:27 01-06-2021

LAPD ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Կալիֆոռնիայի բանուկ մայրուղում: Այդ մասին հայտնում է NBC News-ը:

Սոցցանցերում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը ընթանում հենց մայրուղու երկայնքով՝ շրջապատված մեքենաներով:

Նշվում է, որ վայրէջքի ժամանակ ոչ ինքնաթիռը, ոչ էլ մայրուղով ընթացող վարորդները չեն տուժել: Ըստ թերթի՝ դեռ պարզ չէ, թե ինչու է օդաչուն որոշել վայրէջք կատարել անմիջապես մայրուղում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոլորադոյում վայրէջքի ժամանակ իրար են բախվել երկու ինքնաթիռ: «Циррус» փոքրիկ ինքնաթիռը հնարավոր է եղել փրկել միայն փրկարարական պարաշյուտով, որը օդաչուին հաջողվել է բաց թողնել: Ավելի մեծ Metroliner-ը գրեթե կիսվել էր երկու մասի, բայց այն այնուամենայնիվ կարողացել է վայրէջք կատարել: Օդաչուներից ոչ ոք չի տուժել:

Տեղի հրշեջ ծառայության տվյալներով՝ բախումից հետո մի ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել, իսկ մյուսը՝ անվտանգ վայրէջք է կատարել Դենվերի օդանավակայանում:

Ամենից շատ դիտված