Թուրքիան կին լրագրողներին բռնության ենթարկելու ցուցանիշով աշխարհում 1-ին եռյակում է
copy image url

Թուրքիան կին լրագրողներին բռնության ենթարկելու ցուցանիշով աշխարհում 1-ին եռյակում է

Արտաքին 3 տարի առաջ - 18:37 01-06-2021

«Լրագրության հարցերով կանանց կոալիցիան» (CFWIJ) զեկույց է պատրաստել աշխարհում կին լրագրողների իրավունքների խախտման, նրանց դեմ կատարված հարձակումների և հնչեցված սպառնալիքների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

Ըստ զեկույցի՝ մայիսին աշխարհում կին լրագրողների նկատմամբ ամենից շատ բռնության դեպքերը գրանցվել են Բելառուսում, Պաղեստինում և Թուրքիայում:

Միայն 2021թ. մայիսին Թուրքիայում կին լրագրողների դեմ հարձակման, բռնության և սպառնալիքների գրանցված դեպքերը ընդհանուր առմամբ հասել են 5-ի, իսկ աշխարհում՝ 70-ի:

Հաշվետու ժամանակահատվածում Թուրքիայում 3 կին լրագրող է դատարանի առաջ կանգնել:

Ձեզ գուցե հետաքրքրի