Հինգերորդ զորամիավորումում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ․ ՊՆ
copy image url

Հինգերորդ զորամիավորումում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ․ ՊՆ

Ներքին 3 տարի առաջ - 23:50 31-05-2021

Հինգերորդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են տեսական և գործնական ցուցադրական պարապմունքներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ներկայացվել են հաստիքային սպառազինության մարտավարական և տեխնիկական բնութագրերը, շահագործման և անվտանգության պահպանման կանոնները, կապի միջոցների կիրառման և առաջին բուժօգնության կազմակերպման կարգերը։