Բանավեճը մերժելը առաջին հերթին նշանակելու է, որ դու չես հարգում ժողովրդին․ Հ․ Կոնջորյան
copy image url

Բանավեճը մերժելը առաջին հերթին նշանակելու է, որ դու չես հարգում ժողովրդին․ Հ․ Կոնջորյան

Ներքին 3 տարի առաջ - 13:38 31-05-2021

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, անդրադառնալով բանավեճի մշակույթին, ասաց, որ հույս ունի, որ նախընտրական շրջանում քաղաքական սրությունը դուրս չի գա քաղաքական կոռեկտության սահմաններից։

«Իմ քայլից» Հայկ Կոնջորյանն էլ շեշտեց, որ քաղաքական բանավեճերի ընթացքում սրությունը ընդունված երևույթ է բոլոր ժողովրդավարական երկրներում:

«Մենք ոչ ոքի չենք հետապնդում փողոցներում, մարդկանց չենք ծեծում, բարևելու համար մարդկանց նկատմամբ բռնություն չենք գործադրում: Դրանք մեր արժեբանության մեջ չեն, մենք մարդկանց հետ բանավիճում ենք հռետորաբանության մակարդակում: Նրանց, ովքեր հնչեցնում են սպառնալիքներ, խոսքը առաջնորդների մասին է, հրավեր կա, որ գան և ուղիղ եթերով իրենց խելացիությունը, խիզախությունը, տղամարդկությունը, հայերենին տիրապետելու հմտությունները, նաև այլ հմտություններ ի ցույց դնեն ժողովրդին: Բանավեճը ընդունելը, մերժելը նաև վերաբերմունք են ժողովրդի նկատմամբ: Ժողովուրդը, որը պետք է ընտրի, պետք է տեսնի, թե առաջնորդը ինչպես է ուղիղ եթերով իրեն դրսևորում: Եթե վախենալու բան չունեն, որ իրենց իմիջմեյքերների կառուցած միֆերը կարող են ընդամենը մի քանի րոպեների ընթացքում փլուզվել, ապա պետք է բոլորը ընդունեն բանավեճի հրավերը և ոչ թե փակ դահլիճներում ծածուկ հանդիպումներ կազմակերպեն»,- ասաց Կոնջորյանը՝ նշելով, որ բանավեճը մերժելը առաջին հերթին նշանակելու է, որ դու չես հարգում ժողովրդին, որն իրավունք ունի տեսնելու բանավեճը և իր գնահատականը տալու. մերժելը բացահայտելու է բոլոր սարսափներն ու վախերը:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում