ՀՀ Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի ջրաճահճային տարածքներում ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կրկնակտցարի որսի կանխարգելման և նրանց միգրացիոն ուղիների պահպանման նպատակով իրականացված շրջայցերի ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչներն առգրավել են 8 միավոր որսորդական հարթափող հրացան։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում կկիրառվեն վարչական տուգանքներ:
Միջոցառումներն իրականացվել են ս.թ. մայիսի 7-ից 23-ն ընկած ժամանակահատվածում՝ բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի և Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու ՏԲ աշխատակիցների կողմից։ Ստուգայցերը շարունակվում են: