Թաիլանդի Կո Լիպե կղզու հյուրանոցներից մեկում մահացած են գտել Ուկրաինայի դեսպան 44-ամյա Անդրեյ Բեշտային: Հայտնում է Associated Press-ը:
Թագավորության ոստիկանության համաձայն՝ բռնի մահվան հետքեր չկան: Նշվում է, որ Բեշտայի մարմինը հայտնաբերվել է առավոտյան ժամը 5:30-ին:
Դեսպանի որդին պատմել է, որ նախօրեին Բեշտայի ինքնազգացողությունը նորմալ է եղել: Ժամը 4:30-ին նա արթնացել է թունավորման ախտանիշներով, ապա կորցրել գիտակցությունը:
Դեսպանի մարմինը դիահերձման համար ուղարկել են Թաիլանդի հիվանդանոցներից մեկը, ապա տեղափոխել ոստիկանության հիվանդանոց: Ոստիկանությունը կարծում է, որ մահվան հավանական պատճառ կարող է լինել սրտի կաթվածը: