Իսպանիայի նավահանգստում նավ է շրջվել
copy image url

Իսպանիայի նավահանգստում նավ է շրջվել

Արտաքին 3 տարի առաջ - 14:27 29-05-2021

Բեռնատար նավը շրջվել է մայիսի 28-ի երեկոյան Իսպանիայի Վալենսիա նահանգի Կաստելոն դե լա Պլանա նավահանգստում։ Այս մասին ասվում է նավահանգստի թվիթերյան էջի հաղորդագրության մեջ:

«Իրականացվում են որոնողական աշխատանքեր, որոնց նպատակն է գտնել երկու անձանց, որոնք անհետ կորել են, երբ Կասելտոն նավահանգստում բեռնաթափման ընթացքում շրջվել է Nazmiye Ana նավը»,- գրված է «Թվիթեր»-ում հրապարակված հաղորդագրության տեքստում:

Բացի դրանից՝ աշխատանքներ են տարվում անձնակազմի երկու անհայտ կորած անդամների որոնման ուղղությամբ: Դեպքի պատճառները չեն նշվում: Որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նավը նավարկում է Պանամայի դրոշի ներքո:

Ամենից շատ դիտված