Անձնագրային և վիզաների վարչությունը հերթապահություն է սահմանել
copy image url

Անձնագրային և վիզաների վարչությունը հերթապահություն է սահմանել

Ներքին 3 տարի առաջ - 22:23 28-05-2021

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«2021 թ. հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու՝ հավանական ուշացումներով և թերություններով պայմանավորված փաստաթղթային սխալների հետ կապված հարցերը ժամանակին քննարկելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը 2021 թվականի մայիսի 28-ին, 29-ին և 30-ին՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն սահմանել է հերթապահություն:
Ուշադրություն․ հերթապահությունը սահմանվել է միայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում՝ Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, շենք 17/10»։

Ամենից շատ դիտված