Լացիոյի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հեռանում է հռոմեական ակումբից: Այս մասին հաղորդում է թիմի պաշտոնական կայքը:
Ինձագին որոշել է չերկարաձգել պայմանագրի ժամկետը թիմի հետ: Գործող պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին:
Լացիոն հաջողություն է մաղթել իտալացուն մարզչական կարիերայի հետագա ընթացքում: