Ժոնաթան Լաքոտը շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին
copy image url

Ժոնաթան Լաքոտը շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին

Արտաքին 3 տարի առաջ - 09:55 28-05-2021

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը շնորհավորել է Հայաստանին՝ առաջին հանրապետության տարեդարձի առթիվ։

«Այս մայիսի 28-ին, Առաջին հանրապետության 103-րդ տարեդարձին, մաղթում եմ Հայաստանին կարողանալ ապրել իր անկախությունը խաղաղության և բարգավաճման մեջ։

Մաղթում եմ Հայաստանին, ով իր պատմությունը չափում է հազարամյակներով, վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ։

Մաղթում եմ Հայաստանին երբեք չկասկածել իր գեղեցկության, իր ուժերի և տաղանդների վրա։

Մաղթում եմ հայերին հպարտ լինեն այս երկիրը իրենց երեխաներին նվիրելու համար։

Եվ մաղթում եմ Ֆրանսիային միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ»,- ֆեյսբուքում գրել է Ֆրանսիայի դեսպանը եւ կից լուսանկար հրապարակել։

Ամենից շատ դիտված