Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) այսօր հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակը: Քանի որ ազգային հավաքականների մասնակցությամբ միջազգային մրցաշարեր գրեթե չեն անցկացվել, ուստի ցանկում թիմերի տեղափոխություններ չեն կատարվել:
Նախորդ դասակարգման պես առաջին եռյակում են հաջորդաբար Բելգիայի, Ֆրանսիայի և Բրազիլիայի ընտրանիները:
Հայաստանի թիմը կրկին 90-րդ հորիզոնականում է: