Աթենքի օդանավակայանը տեղեկություն չի ստացել Ryanair չվերթում ռումբի առկայության վերաբերյալ
copy image url

Աթենքի օդանավակայանը տեղեկություն չի ստացել Ryanair չվերթում ռումբի առկայության վերաբերյալ

Արտաքին 3 տարի առաջ - 16:45 27-05-2021

Հունաստանի կառավարությունը հերքել է այն մեղադրանքները, թե Աթենքի միջազգային օդանավակայանը հաղորդագրություններ է ստացել իռլանդական Ryanair չվերթում ռումբի առկայության վերաբերյալ:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Արիստոտել Պելոնին:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին խորհրդարանականներին ուղղված կոչի ժամանակ ասել է, որ Ryanair ինքնաթիռում առկա ռումբի մասին հաղորդագրությունը միաժամանակ ստացել են Աթենքի, Վիլնյուսի և Մինսկի օդանավակայանները: Նա նաև ասել է, որ օդանավում ահաբեկիչ է եղել:

Ըստ Պելոնիի ՝ տարածված տեղեկատվության մասին, այդ թվում նաև, թե ինչ էր տեղի ունենում ինքնաթիռում, ապացույցներ չկան: