Սիրիայի նախագահական ընտրությունը կերկարաձգվի մինչև կեսգիշեր
copy image url

Սիրիայի նախագահական ընտրությունը կերկարաձգվի մինչև կեսգիշեր

Արտաքին 3 տարի առաջ - 22:39 26-05-2021

Այսօր՝ մայիսի 26-ին, Սիրիայում տեղի են ունենում նախագահական ընտրություններ։ Գործընթացը երկարաձգվել է մինչև կեսգիշեր։ Սիրիայի ընտրական հանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ այս որոշման պատճառը ընտրողների մեծ մասնակցությունն է։

Սիրիայի բոլոր նահանգերում բացվել են ավելի քան 12 հազար ընտրատեղամասեր։

Ահաբեկիչների կողմից գրավված քաղաքների ու բնակավայրերի բնակիչները քվեարկում են ժամանակավոր կեցության վայրերում:

Նշվում է, որ շատ ընտրատեղամասերում քվեատուփերը ամբողջությամբ լցվել են, ինչից հետո ընտրական հանձնաժողովը հրատապ կերպով հավելյալ քվեատուփեր է բերել:

Ամենից շատ դիտված