Ֆրանսիայում ձերբակալվել են ռուսաստանցի չորս ներգաղթյալներ
copy image url

Ֆրանսիայում ձերբակալվել են ռուսաստանցի չորս ներգաղթյալներ

Արտաքին 3 տարի առաջ - 20:01 26-05-2021

Ըստ afp.com-ի՝ հակաահաբեկչական հետաքննության շրջանակներում Ֆրանսիայի Բաս-Ռեյն դեպարտամենտում ձերբակալվել են ծնունդով ռուսաստանցի չորս կասկածյալներ: Նրանք ձերբակալվել են ներքին հետախուզության պաշտոնյաների կողմից Ազգային դատախազության՝ ահաբեկչության հարցերով նախաքննության շրջանակներում:

Զեկույցից երևում է, որ ձերբակալվածներից առնվազն երեքը ծնվել են Չեչնիայի տարածքում: նշվում է նաև, որ երեքը անչափահաս են:

Հետաքննությունը իրականացվում է ահաբեկչական նպատակներով հավանական հանցավոր դավադրության մեղադրանքով:

Ամենից շատ դիտված