Կառուցվող բեմը ոչ թե մայիսի  28-ի, այլ հունիսի 1-ի համար է
copy image url

Կառուցվող բեմը ոչ թե մայիսի 28-ի, այլ հունիսի 1-ի համար է

Ներքին 3 տարի առաջ - 19:52 26-05-2021

Հանրապետության հրապարակում մի քանի օր է՝ հսկայական բեմ են կառուցում։ Մեզ թվաց՝ մայիսի 28-ին տոնակատարություն է նախատեսվում։ Սակայն բեմի կառուցման աշխատանքների մասնակիցներից մեկը մեր լրագրողին ասաց, որ բեմը կառուցվում է հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ կապված։ «Պատվերը դրսից է, հունիսի 1-ի համար»,- ասաց նա։

Ի դեպ, Հունիսի 1-ը ոչ միայն երեխաների պաշտպանության միջազգային օրն է, այլև Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը։ Այս տարի նա դառնում է 46 տարեկան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: