Տիխանովսկայան հայտարարել է Բելառուսում նոր բողոքի ցույցերի մասին
copy image url

Տիխանովսկայան հայտարարել է Բելառուսում նոր բողոքի ցույցերի մասին

Արտաքին 3 տարի առաջ - 14:51 26-05-2021

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, երկրում ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ հանրապետությունում բողոքի նոր ալիք է սկսվելու:

«Ռեժիմը լիակատար մեկուսացման եզրին է: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Կանադան և այլ երկրները հնարավոր ամեն ինչ անում են մեզ՝ բելառուսներիս, օգնելու համար»,- գրել է Տիխանովսկայան իր տելեգրամյան ալիքում: Այս կապակցությամբ նա հայտարարել է, որ երկրում ընդդիմադիր ուժերը սկսել են նախապատրաստվել ճնշման նոր փուլին:

Ըստ Տիխանովսկայայի՝ խոսքը վերաբերում է հատկապես միջազգային ճնշումը մեծացնելուն, Բելառուսի ներսում գտնվող պաշտոնատար անձանց հետ կապի, պարտիզանական շարժման կառուցվածքի կառուցմանը և ցուցարարների համաներմանը:

Ամենից շատ դիտված