Լուկաշենկոն նախազգուշացրել է Բելառուսում բախումների դեպքում համաշխարհային պատերազմի վտանգի մասին
copy image url

Լուկաշենկոն նախազգուշացրել է Բելառուսում բախումների դեպքում համաշխարհային պատերազմի վտանգի մասին

Արտաքին 3 տարի առաջ - 13:55 26-05-2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում զինված բախման դեպքում կարող է համաշխարհային պատերազմ սկսվել:

Նման ենթադրություն նա հայտնել է խորհրդարանի անդամների, Սահմանադրական հանձնաժողովի և պետական կառավարման մարմինների անդամներ հետ հանդիպման ժամանակ:

Լուկաշենկոն նախազգուշացրել է օտարերկրյա պետություններին, որպեսզի վերջիններս զերծ մնան երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձերից:

«Ես դիմում եմ ողջ համաշխարհային հանրությանը. Բելառուսը ցնցելու կարիք չկա»,- ասել է Բելառուսի ղեկավարը:

Լուկաշենկոն նշել է, որ երկրի ներքին գործերին միջամտելու դեպքում Բելառուսը «համարժեք պատասխան կտա»: Նա նաև հիշեցրել է, որ Բելառուսը գտնվում է Եվրոպայի հենց կենտրոնում:

«Եթե այստեղ ինչ-որ բան սկսվի, սա հերթական համաշխարհային պատերազմն է»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված