Ատոմակայանի կանգառը էլ․ սակագնի վրա ազդեցություն չի ունենա
copy image url

Ատոմակայանի կանգառը էլ․ սակագնի վրա ազդեցություն չի ունենա

Ներքին 3 տարի առաջ - 13:58 25-05-2021

ՀՀ ԱԺ-ում քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի նշանակման հարցը։

«Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուն՝ Սերգեյ Աղինյանը, իր ելույթից հետո պատասխանելով Արտակ Մանուկյանի հարցին, ասաց, որ ատոմակայանի 141 օր կանգառը նախատեսված է եղել ու որևէ ազդեցություն չի ունենա էլեկտրաէներգիայի սակագնի վրա․ «Ատոմակայանի կանգառը և Արցախից էլեկտրաէներգիա չստանալը նախօրոք հաշվարկված են եղել այսօրվա սակագնում և մյուս տարի լրացուցիչ բեռ չեն հանդիսանալու»։