Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը չի ցանկանում երկխոսություն Եվրամիության հետ:
Նա, մասնավորապես, գրել է․
«Դա ճիշտ չէ: Բազմաթիվ են եղել քաղաքական, հումանիտար, տնտեսական նախագծերը, որոնց Ռուսաստանը և ԵՄ-ն մասնակցել են: Բայց դրանք արգելափակվել են Բրյուսելի կողմից հակառուսական պատժամիջոցների ընդունումից և երկխոսությունը ագրեսիվ հռետորաբանությամբ, անհիմն մեղադրանքներով և ապատեղեկատվական արշավներով փոխարինելուց հետո»:
Հիշեցնենք, որ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել էր, որ պաշտոնական Մոսկվան չի ցանկանում ԵՄ-ի հետ երկխոսություն սկսել։