Բարսելոնայի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի վիրահատությունը հաջող է անցել: Այս մասին տեղեկացրել է ակումբի թվիթերյան էջը:
«Մարկ տեր Շտեգենը այսօր աջ ոտքի ծնկատակի ջլի վիրահատության է ենթարկվել»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ տեր Շտեգենը բաց կթողնի այս ամառ կայանալիք Եվրո-2020-ը։