Օլիմպիական խաղերի մասնակից օտարերկրյա պատվիրակությունների ընդհանուր թիվը երկու անգամ կկրճատվի
copy image url

Օլիմպիական խաղերի մասնակից օտարերկրյա պատվիրակությունների ընդհանուր թիվը երկու անգամ կկրճատվի

Սպորտ 3 տարի առաջ - 11:39 20-05-2021

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է երկու անգամ կրճատել Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից օտարերկրյա պատվիրակությունների ընդհանուր թիվը:

Այն կկազմի ոչ ավելի, քան 78 հազար մարդ (առանց մարզիկների):

Նշվում է, որ արգելվելու է պետությունների ղեկավարների և նախարարների հանդիպումը իրենց իսկ օլիմպիականների հետ:

Արտասահմանյան երկրների ներկայացուցիչներին էլ խորհուրդ է տրվում հնարավորինս կարճ ժամանակահատվածում մնալ Ճապոնիայում, չօգտվել հասարակական տրանսպորտից և գտնվել միայն Տոկիոյի տարածքում: Եթե նրանք համաձայնեն կատարել այդ պահանջները և կորոնավիրուսի թեստեր անցնեն, ապա Ճապոնիա ժամանելուն պես երկշաբաթյա կարանտինը նրանց համար կչեղարկվի:

Ամենից շատ դիտված