Ոստիկանության ծառայողներն այցելում են բոլոր նախընտրական շտաբներ. ՀՀ ոստիկանություն
copy image url

Ոստիկանության ծառայողներն այցելում են բոլոր նախընտրական շտաբներ. ՀՀ ոստիկանություն

Ներքին 3 տարի առաջ - 17:29 19-05-2021

ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցչի հայտարարություններին, թե ոստիկանության որոշ ծառայողներ մտել են իրենց շտաբների տարածքներ, ինչի իրավունքը չունեն:

«Հայտնում ենք, որ իրենց տարածքները սպասարկող ոստիկանության ծառայողներն այս օրերին այցելում են բոլոր նախընտրական շտաբներ, շտաբի պետերին հանձնում անձնական տվյալներով իրենց այցեքարտերը ու խնդրում նրանց կոնտակտային տվյալները՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելու նպատակով: Այս գործողությունները ոստիկանության գործառույթների շրջանակում են և առաջին հերթին բխում են նախընտրական շտաբների շահերից և ուղղված են դրանց բնականոն գործունեության ապահովմանը: Իսկ վերոհիշյալ հայտարարության կապակցությամբ ոստիկանությունում իրականացվում են ուսումնասիրություններ»,- տեղեկացրել է ՀՀ ոստիկանությունը տարածած հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված