Ուրարտու ֆուտբոլային ակումբն այսօր հյուրընկալել է Օլիպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանին:
Անվանի մարզիկը շրջել է մարզաբազայի տարածքով, հանդիպել ակադեմիայի սաների հետ։
Միհրանը ներկա է գտնվել նաև Ուրարտուի գլխավոր թիմի մարզմանը, իսկ վերջում թիմի մարզիչ Ռոբերտ Արզումյանը նրան է հանձնել Ուրարտուի անվանական մարզաշապիկ։