Ճապոնիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար նախատեսում է խիստ սահմանափակումներ մտցնել օլիմպիական խաղերի ընթացքում: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Յոսիհիդե Սուգան:
Մասնավորապես արգելվելու են մարզիկների և պատվիրակությունների անդամների շփումները տեղի բնակչության հետ:
Վարչապետը նաև նշել է, որ Pfizer-ը մտադիր է անվճար պատվաստանյութ տրամադրել բոլոր երկրների մարզիկներին:
Տոկիոյի օլիմպիական ամառային խաղերի մեկնարկին մնացել է 65 օր: