Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագիծ է պատրաստում Իսրայելի և Պաղեստինի հակամարտության վերաբերյալ
copy image url

Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագիծ է պատրաստում Իսրայելի և Պաղեստինի հակամարտության վերաբերյալ

Արտաքին 3 տարի առաջ - 11:25 19-05-2021

Ֆրանսիան, Թունիսը, Եգիպտոսը և Հորդանանը պատրաստում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ, որը պահանջում է հրադադարի ռեժիմ և պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում մարդասիրական մուտքի իրավունք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով իր աղբյուրը:

«Ֆրանսիան համագործակցում է Եգիպտոսի, Թունիսի և Հորդանանի հետ՝ պատրաստում է հրադադարի ռեժիմի և մարդասիրական մուտքի մասին բանաձևի նախագիծ պատրաստելու համար: Նախագիծն այնպես է գրված, որ բոլորի համար ընդունելի լինի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի և Պաղեստինի ներկայացուցիչները ելույթ են ունենալու տարածաշրջանում հակամարտության սրման վերաբերյալ Անվտանգության խորհրդի բաց նիստում:

Ձեզ գուցե հետաքրքրի