ՀԱՊԿ արտգործնախարարները քննարկել են Սյունիքում տիրող իրավիճակը
copy image url

ՀԱՊԿ արտգործնախարարները քննարկել են Սյունիքում տիրող իրավիճակը

Արտաքին 3 տարի առաջ - 10:45 19-05-2021

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՀԱՊԿ արտգործնախարարները նախօրեին քննարկել են Հայաստանի խնդրանքը Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նաև ուզում եմ ասել, որ երեկ մենք արդեն ոչ ֆորմալ ռեժիմով սկսել ենք ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքը»,- չորեքշաբթի Դուշանբեում իր տաջիկ գործընկերոջ հետ մամուլի ասուլիսին ասել է Լավրովը:

«Եվ երեկ երեկոյան կազմակերպված հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք մեր հայ գործընկերների խնդրանքը: Այդ խնդրանքին համապատասխան, մենք քննարկել ենք իրավիճակը Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում»,- հավելել է նա: