ՄԱԿ-ից հայտնում են զբոսաշրջության վերականգնման հնարավոր ժամկետները
copy image url

ՄԱԿ-ից հայտնում են զբոսաշրջության վերականգնման հնարավոր ժամկետները

Արտաքին 3 տարի առաջ - 23:21 18-05-2021

Մասնագետները հայտնել են համաճարակից հետո զբոսաշրջության վերականգնման հնարավոր ժամկետները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի խոսքով՝ ֆինանսական վնասներից զբոսաշրջության վերականգնման համար կարող է անհրաժեշտ լինել շուրջ չորս տարի:

Նա նշել է, որ 2020 թ․ միջազգային զբոսաշրջային ուղևորությունների քանակը նվազել է 74%-ով: Կարանտինային սահմանափակումների պատճառով միջազգային տուրիստական ​​հոսքը 2019-ի համեմատ մեկ միլիարդ ուղևորությամբ նվազել է: Համաճարակը նաև զրկել է զբոսաշրջության ոլորտի աշխատողներին․ փակվել է 100-ից 120 միլիոն աշխատատեղ:

Ըստ Պոլոլիկաշվիլիի՝ կորոնավիրուսի ազդեցությունը շարունակվելու է նաև 2021 թ․, քանի որ նոր շտամների հայտնաբերումը կհանգեցնի նոր սահմանափակումների ներդրմանն ամբողջ աշխարհում:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության՝ 2021 թ․ սպասվում է, որ զբոսաշրջիկների թիվը կաճի 22-55% -ով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ճանապարհորդական արդյունաբերությունը վիրուսի և դրա հետ կապված սահմանափակումների պատճառով 2020 թ․ առաջին 10 ամիսներին կորցրել է 935 միլիարդ դոլար: