Չինաստանի Շենչժեն քաղաքում անսպասելիորեն թեքվել է երկրի ամենաբարձր երկնաքերերից մեկը՝ SEG Plaza-ն: Հիմքի ընկնելու պատճառով շենքը բառացիորեն «կենդանացել է» ու սկսել շարժվել: Այս իրադարձությունը խուճապ է առաջացրել:
Ըստ Daily Mail-ի՝ հարյուրավոր աշխատակիցներ անմիջապես տարհանվել են շենքից: Մարդիկ դուրս են փռել և խուճապահար վազել տարբեր ուղղություններով: Փողոցի անցորդները ևս խուճապահար փախել են:
SEG Plaza-ն կառուցվել է 2000 թ․: Շենքի բարձրությունը 356 մետր է: Այնտեղ տեղակայված են էլեկտրոնիկայի շուկա, ռեստորաններ, գրասենյակներ և այլն:
Քաղաքի տարածքի բոլոր կայանների փոխանցած տեղեկատվությունը ստուգելուց և վերլուծելուց հետո Շենժենում ոչ մի երկրաշարժ չի հայտնաբերվել։